Վրաստանում եկեղեցիներին կարող են փոխանցվել դրանց մոտ 20 հա-ից ավելի անտառային տարածքները

Վրաստանում եկեղեցիներին կարող են փոխանցվել դրանց մոտ 20 հա-ից ավելի անտառային տարածքները

PanARMENIAN.Net - Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության կոմիտեն մայիսի 20-ին երրորդ ընթերցմամբ հաստատել է «Անտառային օրենսգրքի» փոփոխությունները։ Ըստ լրատվամիջոցների՝ փոփոխություններով նաև նախատեսվում է վրաց ուղղափառ եկեղեցուն տրամադրել 20 հեկտարից ավելի անտառային տարածք՝ վանքերի և եկեղեցների հարևանությամբ։

Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Նինո Թանդիլաշվիլիի խոսքով փոփոխությունները ոչ մի կապ չունեն առաջիկա ընտրությունների հետ, «որոշման միակ նպատակը հաջորդ սերունդների համար անտառների պահպանությունն է», գրում է Apsny.ge-ն։

Վրաստանում 11,673 ուղղափառ եկեղեցի կա։

Թանդիլիշվիլին նշել է, որ եթե վանքերի և եկեղեցիների շուրջ գտնվող անտառային տարածքները փոխանցվեն Պատրաիրքարանին, ապա եկեղեցականների վրա ավելի մեծ պարտավորություններ կդրվեն, քան իրավունքներ։ Ըստ նրա՝ այդ պարտավորությունները ներառում են տարածքների պահպանություն, վերականգնում, անտառների կայուն ղեկավարում և այլն։

Եթե օրենսդրական նախաձեռնությունը հավանության արժանանա պատգամավորների կողմից, ապա եկեղեցիների ու վանքերի շուրջ գտնվող անտառային հողերը կարող են դառնալ Վրաստանի Պատրիարքարանի սեփականությունը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---