Արթուր Թովմասյանը՝ Արցախի ԱԺ նախագահ![]() 21 մայիսի 2020 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Արցախի նորընտիր 7-րդ գումարման խորհրդարանը Ազգային ժողովի նախագահ է ընտրել «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանին: Նա փակ քվեարկության արդյունքում ստացել է 29 կողմ, 4 դեմ ձայներ, գրում է Արցախպրեսը։ Իր խոսքում Թովմասյանը շնորհավորել է նորընտիր խորհրդարան անցած քաղաքական բոլոր ուժերին և մաղթել բեղմնավոր աշխատանք: Նա շնորհակալություն է հայտնել նախորդ երեք գումարումների ԱԺ ղեկավար Աշոտ Ղուլյանին՝ համատեղ երկարատև աշխատանքի համար: Նա նշել է, որ առաջնահերթ պետք է ՀՀ Ազգային ժողովի հետ ստորագրել նոր Արցախ-Հայաստան միջխորհրդարանական պայմանագիր և տարեկան ունենալ միջխորհրդարանական 4 նիստ՝ ներկայիս 2-ի փոխարեն: Թովմասյանը հայտնել է, որ պետք է խորհրդարանական կապերն ընդլայնել օտարեկրյա խորհրդարանների հետ: Ազգային ժողովի նորընտիր նախագահը կարևորել է նաև ընդդիմության դերը՝ Արցախի պետականաշինության կայացման գործում և նշել, որ պետք է քննադատել ոչ թե անձերին, այլ նրանց կատարած աշխատանքը: Արթուր Թովմասյանն իր խորհրդարանական գործունեությունը սկսել է 1995թ., երբ ընտրվել է ԼՂՀ երկրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, եղել է սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ապա՝ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1996-1997թթ. եղել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |