ՊՆ․ Ամառային զորակոչին զուգահեռ՝ համաճարակի կանխման խիստ միջոցներ են իրականացվում![]() 21 մայիսի 2020 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում ամառային զորակոչին զուգահեռ՝ խիստ միջոցառումներ են իրականացվում համաճարակի տարածումը կանխելու ուղղությամբ, հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նշել է, որ նորակոչիկները ներկայանում են փոքր խմբերով և պահպանվում են սահմանված բոլոր պայմանները։ Նշվում է, որ զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են սահմանված կարգով։ Հիվանդության ախտանշաններ ունենալու դեպքում զորակոչիկն անմիջապես թեստավորման է ուղարկվում։ Ավելի վաղ կառավարության նիստում որոշվել էր, որ ամառային զորակոչը ՀՀ-ում կմեկնարկի մայիսի 1-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 30-ը։ Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5606-ի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 70 է, առողջացել է 2581 պացիենտ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |