Վրաստանում ՀՀ-ից վերադարձած վարորդի մոտ կորոնավիրուս է եղել21 մայիսի 2020 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուս են հայտնաբերել ՀՀ-ից վերադարձած 29-ամյա վարորդի մոտ, որը Քութայիսիի հիվանդանոց է տեղափոխվել։ Նա Վրաստանի բնակիչ է։ Տղամարդն ինքնամեկուսակցման մեջ է եղել և դիմել է բժշկի, երբ առողջական վիճակը վատթարացել է։ Այդ մասին տեղեկացրել է Իմերեթի շրջանի ղեկավար Զվիադ Շալամբերիձեն, գրում է Sputnik Georgia-ն։ «Մշտադիտարկվում են բոլոր վարորդները և բոլորը հաշվառված են, ուստի մենք հսկում ենք նրանց ինքնամեկուսացման պայմաններ» - ասել է նա։ Շալամբերիձեն հավելել է, որ վարորդի բոլոր շփումները հայտնի են և այդ մարդիկ ևս ինքնամեկուսացվել են։ «Ընտանիքի հետ նա շփում չի ունեցել։ Մի քանի մարդու հետ է շփվել, երբ հասել է Զեստաֆոնի։ Բոլոր այդ մարդիկ նույնականացվել են և ինքնամեկուսացման մեջ են։ Այնպես որ շփումները շատ չեն և տարածման վտանգ չկա» - ասել է նա։ Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 721 է, երկրում վիրուսից մահացել է 12 մարդ, բուժվել՝ 485։ Վրաստանում կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը և պարետային ժամը մայիսի 22-ին կհանվեն, բայց որոշ սահմանափակումներ կմնան: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |