ԱԳՆ․ Բաքվի սպառնալիքները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ Արցախում ժողովրդավարական գործընթացների վրա21 մայիսի 2020 - 16:17 AMT PanARMENIAN.Net - ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Արցախի նորընտրի նախագահ Արայիկ Հարությունյանի Շուշիում կայանալիք երդմնակալության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ կողմից արված հայտարարությունը՝ նշելով, որ Բաքվի սպառնալիքները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ Արցախում ժողովրդավարական գործընթացների վրա։ «Պատերազմի սպառնալիքները և ռազմատենչ կեցվածքը՝ լինեն դրանք հայտարարությունների, թե միջազգային հաձնառությունների խախտմամբ անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների տեսքով, Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման ավանդական բաղադրիչներն են, որոնք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմերի դիրքորոշումների և Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների վրա», - ասվում է ԱԳՆ խոսնակի մեկնաբանության մեջ։ Նա հավելել է, որ դրանք միանշանակորեն վնասում են խաղաղության նպաստող միջավայրի ձևավորմանը, որն անհրաժեշտ է բովանդակային հարցերի դիտարկման համար: Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: «Եվս մեկ անգամ շնորհավորելով Արցախի ժողովրդին ժողովրդավարական գործընթացների արդյունքում իշխանություն ձևավորելու կապակցությամբ՝ ցանկանում ենք վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի սերտորեն համագործակցել խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնող նոր իշխանությունների հետ և այդ համատեքստում հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն՝ առանց որևէ սահմանափակման», - ասվում է հայտարարության մեջ։ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի եդմնակալության արարողությունը կայանալու է մայիսի 21-ին Շուշիում՝ ժամը 18:00-ին։ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը ուղիղ եթերով կհեռարձակվի։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը «Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը ՌԴ ՊՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում հեղեղումների հետևանքների վերացմանը Նշվում է, որ հարցման դեպքում ՌԴ ԶՈւ ուժերն ու միջոցներն անհապաղ կգործուղվեն աղետի գոտի |