Forbes․ Գալիցկու դուստրը՝ ՌԴ ամենահարուստ ժառանգների թվում21 մայիսի 2020 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Forbes ամսագիրը կազմել է ռուսաստանաբնակ միլիարդատերերի ամենահարուստ ժառանգների վարկանիշը, որոնց թվում է նաև հայազգի գործարար, հայտնի «Մագնիտ» առևտրի ցանցի հիմնադիր, մինչև 2018 թվականը նաև համահիմնադիր,Սերգեյ Գալիցկու (Հարությունյան) դուստրը։ 2019-ի ապրիլի 19-ի դրությամբ ՌԴ-ում 103 միլիարդատեր կա, որոնց համախառն կարողությունը կազմում է $440 մլրդ։ Ընտրված ընտանիքներում յուրաքանչյուր երեխային բաժին է ընկնում առնվազն $2.25 մլրդ։ Ցուցակում 20 ընտանիք կա և նրանց 48 երեխաները։ Գալիցկու դուստրը՝ 25-ամյա Պոլինան, 13-րդն է վարկանիշում։ Նրա ժառանգությունը գնահատվում է $3․5 մլրդ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գալիցկին ՎՏԲ խմբին է վաճառել իր գրեթե ամբողջ բաժնեմասը բիզնեսում, որը ստեղծել էր 24 տարի առաջ: Նա վաճառել է բաժնետոմսերը 138 մլրդ ռուբլով: Գալիցկին ասել էր, որ ապրելու է Կրասնոդարում և զբաղվելու է մանկապատանեկան ֆուտբոլով: Գործարարը նաև «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է: Նա Կրասնոդարում զբոսայգի է կառուցել, որը գտնվում է «Կրասնոդար» մարզադաշտի հարևանությամբ: Այգին բացվել է 2017-ի սեպտեմբերի 28-ին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |