Նորքի տուն ինտերանտի տարեցներից մեկը մահացել է կորոնավիրուսից

Նորքի տուն ինտերանտի տարեցներից մեկը մահացել է կորոնավիրուսից

PanARMENIAN.Net - Նորքի տուն ինտերնատի վարակված տարեցներից մեկը կորոնավիրուսի հետևանքով մահացել է։ Այդ մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։

Նրա խոսքով՝ ինտերնատի ևս մեկ բնակիչ մահացել է այլ հիվանդությունից։

«Մահացած տարեցներն օրերս հոսպիտալացվածների թվում են եղել։ Նրանց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր»,- ասել է նա։

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տարեցները երեքն էին։

Մայիսի 16-ին հայտնի դարձավ, որ Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 տարեց մարդկանց մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Վարակակիրներ կային նաև աշխատակիցների թվում։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---