Հարցում․ Ամերիկացիների 25%-ը չի նախատեսում պատվաստվել կորոնավիրուսի դեմ![]() 22 մայիսի 2020 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացիների մոտ 25%-ը հետաքրքրված չէ կորոնավիրուսի դեմ պատվաստվելով, Ipsos սոցիալական ծառայության հետ համատեղ իրականացրած հարցման տվյալներն է փոխանցում Reuters-ը։ Միևնույն ժամանակ, հարցվածների կեսից ավելին մտավախություն է հայտնել, որ պատվաստանյութը ստեղծվում է «հապճեպ և ռեկորդային տեմպերով»։ Հարցվածների 40%-ից ավելին կարծում է, որ այն հիվանդությունից վտանգավոր է։ Մոտ 36%-ը հայտնել է, որ պատրաստ կլինեն պատվաստվելու, եթե նախագահ Դոնալդ Թրամփն ասի, որ պատվաստանյութն անվտանգ է առողջությանը և չի կարող ունենալ կողմնակի ազդեցություն։ Հարցվածներին շփոթեցնում է նաև այն հանգամանքը, որ սոցցանցերում արդեն իսկ ստեղծված պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվություն կա։ Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցածների երկու երրորդն ասել է, որ «շատ» կամ «որոշ չափով» հետաքրքրված է պատվաստանյութով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ խոստացել էր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի աշխատանքներն ավարտել 2020-ի վերջում՝ չնայած այն հանգամանքին, որ պատվաստանյութի ստեղծման ու փորձարկման վրա մոտ 10 ամիս է ծախսվում։ Բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ աշխարհում՝ կորոնավիրուսի փորձարկված ու հուսալի պատվաստանյութը հասանելի կլինի 2021-ին։ Այս պահին աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի 100-ից ավելի պատվաստանյութ է մշակվում, դրանցից որոշներն արդեն կլինիկական փորձարկման փուլում են։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |