Yandex․ Երևանը ակտիվ է նախակարանտինային շրջանի 71%-ի չափով21 մայիսի 2020 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին՝ կորոնավիրուսի հետ կապված տեղաշարժի սահմանափակումների չեղարկումից հետո, Երևանն ակտիվ է նախակարանտինային շրջանի 71%-ի չափով։ Համապատասխան տվյալներն արտացոլված են Yandex-ի սահմանափակումների վերացումից հետո քաղաքների ակտիվության վերականգմնան ցուցանիշներում։ Yandex-ը հետևում է 42 քաղաքի տվյալների ցուցանիշներին, այդ թվում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Պրահայում, Հռոմում, Ստոկհոլմում և այլուր։ Մայիսի 20-ի դրությամբ` այդ ցուցակում առաջատարը Ստոկհոլմն է՝ նախակարանտինային շրջանի համեմատ՝ 88% ակտիվությամբ, ապա Բրյուսելն ու Նուր-Սուլթանը՝ 75-ական տոկոսներով։ Երևանը դիտարկված երկրների ցանկում իր ակտիվության ցուցանիշով 7-րդ է՝ 71%-ով։ Բաքվում սահմանափակումների վերացումից հետո նախակարանտինային շրջանի համեմատ 72% ակտիվություն է գրանցվել, իսկ Թբիլիսին շարունակում է մնալ համեմատաբար սակավամարդ՝ ակտիվությունը վերականգնվել է նախկինի 58%-ի չափով: Ռիո դե Ժանյերոն և Մումբայը ցանկի վերջին տեղերում են․ այդ քաղաքներում գրանցվել է համապատասխանաբար 23% և 17% ակտիվություն։ Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5606-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 70 է, առողջացել է 2581 պացիենտ։ Մայիսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր հետևել վիրուսի դեմ պայքարի ցուցումներին և հայտարարել, որ ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված «գործերը լավ չեն»։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված |