ԱՄՆ-Ը ՉՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՏԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՆ29 հուլիսի 2002 - 19:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը չպետք է տեղի տա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը խախտելու Ադրբեջանի սպառնալիքներին: Ինչպես հաղորդել են Ամերիկայի հայկական համագումարի մամլո ծառայությունից, այդ մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Նոլենբերգը` իր գործընկերների ուշադրությունը հրավիրելով պաշտոնական Բաքվի չդադարող ռազմատենչ կոչերին: Նրա խոսքերով, հակամարտության գոտում առկա դյուրաբեկ հրադադարին սպառնում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական լուծման վերաբերյալ Ադրբեջանի կոչերը: Որպես օրինակ կոնգրեսականը նշել է Ադրբեջանի նախագահի սույն թվականի հուլիսի 2-ի հայտարարությունը. «Մենք կվերադարձնենք մեր հողերը ցանկացած եղանակով»: Ինչպես նշել է Ջո Նոլենբերգը, նման անպատասխանատու կոչերը բարդացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար գործունեությունը:![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |