Մարտի 23-ին Ստոկհոլմում տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային խորհրդաժողով19 հունվարի 2009 - 18:42 AMT PanARMENIAN.Net - 1915թ. Հայոց ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողովը տեղի կունենա մարտի 23-ին Ստոկհոլմում: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել Շվեդիայի հայկական կազմակերպությունների միության նախագահ Վահագն Ավեդյանը: Նրա խոսքերով, խորհրդաժողովի աշխատանքին կմասնակցի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը Լոս Անջելեսից, որը հայտնի է Հայոց ցեղասպանության մասին իր աշխատություններով: Խորհրդաժողովին հրավիրվել են նաեւ Լուանդայի համալսարանի պատմության պրոֆեսոր Կլաս-Գորան Կարլսոնը, Շվեդիայի ազգային ռազմական քոլեջի միջազգային իրավունքի պրոֆեսոր Օվե Բրինգը, Հայկական դաշնության գործադիր տնօրեն Լորան Լեյլեկյանը, Ստոկհոլմի Սեդերստրեմի համալսարանի պատմության պրոֆեսոր Դեվիդ Գոնտը եւ Living History Forum նախագծի ղեկավար Ստեֆան Անդերսոնը: Խորհրդաժողովում կքննարկվեն Առաջին աշխարհամարտի տարիներին Հայոց ցեղասպանության եւ ասորիների ցեղասպանության հարցում Թուրքիայի ուրացման քաղաքականությանն առնչվող հարցեր ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |