Bloomberg․ Լարրի Գագոսյանն կարանտինում արվեստի գործերի առցանց վաճառքով $14 մլն է վաստակել![]() 22 մայիսի 2020 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Արվեստի գործերի աշխարհի ամենահայտնի կոլեկցիոներ Լարրի Գագոսյանն անցել է առցանց վաճառքի՝ կարանտինի ռեժիմի մեկնարկից ի վեր վաճառքի ծավալը կազմել է 14 մլն դոլար։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում նա գնորդ է գտել նկարչուհի Սեսիլիա Բրաունի կտավի համար, որը գնահատվել է 5․5 մլն դոլար, գրում է Bloomberg-ը։ Հարցազրույցում Գագոսյանը պատմել է, որ ապրիլ-մայիսին կառավարում էր մոլորակով մեկ տարածված իր կայսրությունը Մանհեթենի իր աշխատասենյակից։ Գագոսյանը մշտական 300 աշխատակից ունի, կառավարում է 18 պատկերասրահ և տնօրինաում 16,000 քմ վարձակալած տարածք։ Գագոսյանը խոստովանել է, որ պատրաստ է դժվար ժամանակներին։ Լինելով հայ գաղթականների ընտանիքից՝ Գագոսյանը 1970-ականներին սկսել է Լոս Անջելեսի ավտոկայանատեղիում պոստերներ վաճառելուց և հասել արտ ինդուստրիայի գագաթին։ Ըստ Գագոսյանի՝ հիմա արվեստի գործը գնելն առաջնային չէ նույնիսկ ամենաակտիվ կոլեկցիոներների համար։ «Հիմա դժվար է նույնիսկ տեղափոխել նկարը, բեռնատար պատվիրել, ինչ-որ մեկին դրդել հաշվետվություն ներկայացնել։ Այն ամենը, ինչն արվեստի աշխարհում տարրական էր համարվում, դարձել է շատ խնդրահարույց»,- ասել է նա։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով արվեստի ամբողջ ինդուստրիան, որի ծավալը հասնում է 54 մլրդ դոլարի, կոլապսի մեջ է՝ թանգարաններն ու պատկերասրահները փակ են, իսկ տոնավաճառները տեղափոխվում են անորոշ ժամանակով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |