ԱՄՆ միլիարդատերերը պանդեմիայի ընթացքում ավելի են հարստացել22 մայիսի 2020 - 16:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ միլիարդատերերն ավելացրել են իրենց կարողությունը 15%-ով կորոնավիրուսի պանդեմիայի երկու ամսում, փոխանցում է Deutsche Welle-ն։ Մարտի 18-ից մինչև մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում նրանց ընդհանուր եկամուտներն աճել են $434 մլրդ-ով՝ հասնելով $3․3 տրլն-ի։ Ընդհանուր կարողության աճի մոտ 20%-ը բաժին է ընկնում ԱՄՆ 5 ամենահարուստ մարդկանց՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆեթին և Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնին։ Մասնավորապես, Բեզոսի ունեցվածքն աճել է $34․6 մլրդ-ով (30,6%), Գեյթսինը՝ $8 մլրդ-ով ( 8,2%), իսկ Ցուկերբերգինը՝ $25․3 մլրդ-ով ( 46,2%)։ ԱՄՆ թոփ-30 միլիարդատերերի ցանկի մեջ մտնողներից երկու ամսվա մեջ աճի ամենամեծ տոկոսն են գրանցել Menards խանութների ցանցի ղեկավար Ջոն Մենար կրտսերը (62․8%) և գործարար Իլոն Մասկը (48%)։ Ըստ հետազոտության` ԱՄՆ-ում ավելացել է նաև միլիարդատերերի թիվը․ մարտին նրանք 614-ն են եղել, մայիսին՝ 630-ը։ Photo. Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել |