ՄԻՊ․ Փաստաբան Աթանեսյանն իր տան և ընտանիքի վրա հարձակումը կապում է գործունեության հետ23 մայիսի 2020 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան մերձակա տարածքում մայիսի 22-ին մի քանի անձ հայհոյել ու սպառնացել են նրա կնոջն ու անչափահաս երեխաներին, փորձել ներխուժել նրա տուն, պատուհանից հարվածել 7-ամյա որդուն, հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ Աթանեսյանն իր հետ զրույցում ասել է, որ տեղի ունեցածը կապում է իր մասնագիտական գործունեության հետ: ՄԻՊ-ը փաստաբանի հետ կատարվածն միջադեպը համարել է դատապարտելի։ «Հետքի» փոխանցմամաբ՝ մջադեպից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները անձանց հարկադրաբար հեռացրել են այնտեղից, սակայն ոստիկանությունն այս պահին տեղեկություններ չի հայտնում՝ նրանք բերման ենթարկվել են, թե ոչ։ Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել է, որ միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ «Տեղի ունեցածը գարշելի ոտնձգություն է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայհոյանքներն ու սպառնալիքներն ուղղված են եղել կնոջն ու մանկահասակ երեխաներին, այն ժամանակ, երբ Տիգրանը չի գտնվել տանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աթանեսյանի և ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Միջադեպին անդրադարձել են նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ համարելով այն դատապարտելի։ Աթանեսյանը դեպքի առթիվ որևէ մեկնաբանություն չի տվել, նա մայիսի 23-ին ասուլիս է տալու։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |