ԱԱՏՄ․ Մինչև մայիսի 22-ը 24 ժամով կասեցվել է մոտ 580 տնտեսվարողի գործունեությունը![]() 23 մայիսի 2020 - 11:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումների հիմքով՝ մարտի 23-ից մայիսի 22-ը Պարետի որոշմամբ ժամանակավորապես կասեցվել է Երևանի և մարզերի մոտ 580 տնտեսվարողի գործունեությունը, կասեցումը 24 ժամով է։ ԱԱՏՄ-ից հայտնում են, որ մշտադիտարկվում է տնտեսվարողների մոտ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված՝ ՀՀ պարետի հաստատած անվտանգության կանոնների պահպանումը։ Դիտարկվում են թե խոշոր տնտեսվարողներ` սուպերմարկետների ցանցերի մասնաճյուղեր, արտադրություն, շինարարություն, թե փոքր օբյեկտներ` դեղատներ, վարսավիրանոցներ, ատամնաբուժարաններ և այլն։ «Արձանագրվող հիմնական խախտումներից են աշխատողների կողմից դիմակ, ձեռնոց չկրելը, ախտահանման աշխատանքների թերի կատարումը, ջերմաչափման և գրանցամատյանների վարման ոչ պատշաճ իրականացումը և այլն»,-ասվում է հաղորդագրության մեջ։ ԱԱՏՄ վերահսկողական աշխատանքի համար հիմք են ընդունվում նաև թեժ գծով՝ 8107 և առցանց ստացված բողոքները։ Տեսչական մարմինը հունվարի 24-ից շարունակում է աշխատել ուժեղացված վերահսկողական ռեժիմով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |