Չինաստանում կորոնավիրուսի ոչ մի նոր ակտիվ դեպք չի գրանցվել23 մայիսի 2020 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Մայրցամաքային Չինաստանում մայիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի ոչ մի նոր ակտիվ դեպք չի գրանցվել, սակայն ախտանիշ չունեցող 28 հիվանդ է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնել է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեն։ Առանց ախտանիշի դեպքերից 2-ն արտերկրից են բերվել, առանց ախտանիշ 370 վարակակիր բժիշկների հսկողության տակ է, գրում է «Ինտերֆաքսը»։ Կորոնավիրուսի հետ կապված մահվան ելքով ոչ մի դեպք չի գրանցվել։ Մայիսի 22-ի դրությամբ ակտիվ վարակի 4 նոր դեպք էր գրանցվել և 35 ասիմպտոմ հիվանդ։ Չինաստանի մյուս, ոչ մայրցամաքային տարածքներում, վարակի 2 նոր դեպք է գրանցվել, 2-ն էլ Հոնկոնգում։ Երկրի բուժհաստատություններում շարունակվում է բուժվել 79 մարդ, նրանցից 9-ի վիճակը ծանր է գնահատվում։ Ապաքինվել է ավելի քան 78,000 մարդ։ 2019-ի դեկտեմբերից Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 4633 մարդ, վարակվել է 82,971 անձ, որից 1711-ը բերովի դեպքեր են։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |