ԱԺ-ում ծեծկռտուքի դեպքով քրգործ չի հարուցվի![]() 23 մայիսի 2020 - 14:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում ծեծկռտուքի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժվել է։ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին։ Այդ մասին ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, գրում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Մայիսի 8-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Սասուն Միքայելյանը սպառնացել է Մարուքյանի «վիզը կտրել», Մարուքյանը նրան հորդորել է «շմայսություն» չանել։Միջադեպին մասնակից էին դարձել դահլիճում բոլոր ներկաներն, այդ թվում՝ կառավարության անդամները:ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված ընդհատել էր նիստը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |