Բենիտա Ֆերերո-Վալդներ. Մենք հուսով ենք, որ Արեւելյան գործընկերության միջոցով մենք կկարողանանք փոխանցել մեր փորձը Հայաստանին19 հունվարի 2009 - 19:40 AMT PanARMENIAN.Net - «Եվրամիությունը ցանկանում է լավ հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ եւ հենց այդ նպատակով ենք մենք ներկայացուցչություն բացել հանրապետությունում: Այժմ մենք կարող ենք ասել, որ փորձագիտական խումբը ԵՄ հանձնաժողովի եւ Հայաստանի հետ համատեղ կօգնի երկրին իրականացնել բարեփոխումներ, որոնք կմոտեցնեն Հայաստանին ԵՄ չափանիշներին»,-ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերի գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Ինչպես նշել է եվրահանձնակատարը, Եվրոպական հարեւանության քաղաքականությունն առաջարկում է պաշտոնական Երեւանին աջակցություն բարեփոխումների անցկացման եւ կոռուպցիայի դեմ պայքարում: Կատարելով Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրի դրույթները` Հայաստանը քայլ առաջ կկատարի: «Մայիսի 7-ին տեղի կունենա առաջին գագաթնաժողովը Արեւելյան գործընկերության նախաձեռնությամբ, որին կմասնակցի նաեւ Հայաստանը, եւ որի ժամանակ կքննարկվեն առեւտրի, էներգետիկայի, վիզային ռեժիմի պարզեցման, սահմանների անվտանգության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Մենք հուսով ենք, որ Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում մենք կկարողանանք մեր փորձը հաղորդել Հայաստանին»,-ասել է Ֆերերո-Վալդներն` ընդգծելով, որ ԵՄ-ն ցանկանում է ավելի մեծ ցանկություն տեսնել Հայաստանի կողմից բարեփոխումների իրականացման հարցում: Իր հերթին ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Հայաստանն ամեն կերպ սատարում է Արեւելյան գործընկերությանը: «ԵՄ նախաձեռնությունը նոր լծակներ կտա Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների զարգացման համար»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |