Johnson's Baby Powder-ի արտադրությունն ԱՄՆ-ում ու Կանադայում կդադարեցվի․ Սպառողները պնդում են՝ քաղցկեղ է առաջացնում23 մայիսի 2020 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը հայտնել է, որ դադարեցնում է մանկական Johnson's Baby Powder-ի արտադրությունն ԱՄՆ-ում և Կանադայում՝ բազմաթիվ դատական հայցերի պատճառով։ Ընկերությունը որոշել է վերջնականապես դադարեցնել մոտ 100 ապրանքի արտադրություն, այդ թվում` մանկական ցանափոշի Johnson's Baby-ինը։ Այս որոշումը գործելու է միայն ԱՄՆ-ում ու Կանադայում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Ընկերությունից հայտնել են, որ Հս. Ամերիկայում իրենց արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազել է սպառողական վարքի փոփոխության և ապատեղեկատվության տարածման պատճառով։ «Johnson & Johnson-ը խիստ համոզված է մանկական Johnson's Baby ցանափոշիների անվտանգության հարցում։ Ամբողջ աշխարհում տասնամյակների գիտական հետազոտությունները փաստում են մեր արտադրանքի անվտանգության մասին»,- հայտնել են ընկերությունից։ Ըստ Wall Street Journal-ի` ԱՄՆ դատարաններում ընկերության դեմ 19,400 հայց կա, հայցվորները պնդում են, որ արտադրանքն առաջացնում է ձվարանների քաղցկեղ, ինչպես նաև մեզոթելիոմա՝ քաղցկեղի հազվադեպ տեսակ։ Ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը Johnson's Baby խամքի միջոցների արտադրությունը սկսել է 1893-ից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիպրոսը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը Այդ մասին ասվում է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ |