ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնից զրկելը կախված է պաշտոնական Երեւանից, գտնում է եվրահանձակատարը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն ու ընդդիմությունը պետք է միասին աշխատեն ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման համար ուղի գտնելու ուղղությամբ: Այդ մասին Երեւանում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերի գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: «Մենք հուսով ենք, որ իշխանություններն ու ընդդիմությունը կկարողանան ճիշտ ուղի գտնել: Կզրկեն արդյոք հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում թե ոչ, կախված է այն քայլերից, որ կձեռնարկի պաշտոնական Երեւանը»,-ընդգծել է եվրահանձնակատարը:



Հունվարի 26-ին Ստրասբուրգում բացվում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի ընթացքում կքննարկվի Հայաստանի կողմից 1609 եւ 1620 բանաձեւերի դրույթների կատարումը, որոնք առնչվում են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակին ու 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---