ՀՀ-ում կորոնավիրուսի ռեկորդային՝ 452 նոր դեպք կա ու 12 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի ռեկորդային՝ 452 նոր դեպք կա ու 12 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7113-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 452-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ելքով 12 դեպք է գրանցվել. 6-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 87 է, այլ պատճառով՝ 39։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ»,- հայտնել են ԱՆ-ից:

Դուրս է գրվել ևս 81 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 3145 պացիենտ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 51,594 թեստավորում:

Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ այժմ ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ, այսինքն՝ Հայաստանի բուժհաստատություններում կորոնավիրուսի բուժման համար հատկացված վերակենդանացման բաժանմունքներում ընդամենը 32 ազատ մահճակալ է մնացել:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---