ԱՄՆ-ն արգելել է հաղորդակցությունը Բրազիլիայի հետ![]() 25 մայիսի 2020 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին ԱՄՆ-ն արգելել է մուտքը երկիր այն օտարերկրացիների համար, որոնք ԱՄՆ սահմանը հատելուց առաջ 2 շաբաթվա ընթացքում եղել են Բրազիլիայում։ Արգելքը կապված է Բրազիլիայում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակի կտրուկ վատթարացման հետ։ Հարավամերիկյան այդ երկիրը կորոնավիրուսով վարակակիրների քանակով այժմ երկրորդն է աշխարհում, գրում է BBC-ն։ ԱՄՆ իշխանությունները հավելել են, որ ապրանքաշրջանառությունը Բրազիլիայի հետ կիրականացվի նույն ծավալներով։ Ավելի վաղ ԱՄՆ-ն արգելել էր մուտքը նաև Չինաստանից, Իրանից, Շենգեն գոտուց, Բրիտանիայից և Իռլանդիայից զբոսաշրջիկների համար։ ԱՀԿ արտակարգ իրավիճակների գծով ղեկավար Մայք Ռայանը հայտարարել է, որ Հարավային Ամերիկան հիվանդության նոր էպիկենտրոն է դարձել, իսկ առավել տուժած երկիրը Բրազիլիան է։ Նշվել է, որ երկրի բազմաթիվ շրջաններում առողջապահության և ծիսական ծառայությունների ոլոտները կոլապսի եզրին են։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն գիտակցաբար անտեսում է ԱՀԿ խորհուրդները։ Նա կորոնավիրուսի թեթև գրիպ է համարում և քննադատում է իրենց նահանգներում հասարակական կյանքը սահմանափակող նահանգապետերին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |