Արցախում Covid-19-ի ևս 1 դեպք կա, ընդհանուր՝ 34

Արցախում Covid-19-ի ևս 1 դեպք կա, ընդհանուր՝ 34

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ: Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ այսպիսով, երկրում հաստատվել է վարակի 34 դեպք:

Վարակակիրը Շահումյանի շրջանից է՝ հաստատված դեպքի շփման շրջանակից, ապրում էր միայնակ և մինչ հիվանդության հաստատումը ինքնամեկուսացված էր, տեղեկացնում է ԱՀ ԱՆ-ն։

Ապաքինվել է 3 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, առողջացել է 13 մարդ, մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։

72 քաղաքացի մեկուսացված է, 725 փորձանմուշ թեստավորման է ուղարկվել ՀՀ։

Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում թեստավորում է անցկացվել։ Շրջանում շարունակվում են նաև սանիտարահիգիենիկ միջոցառումները: Մասնավորապես, ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում: Բնակիչների հետ տարվել են նաև սան-լուսավորչական աշխատանքներ՝ անհատական պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման ու անձնական հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ, տրամադրվել են ախտահանիչ նյութեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---