Հանրային վայրերում հնարավոր է սկսեն դիմակ վաճառել ավտոմատներում. Արժեքը կնվազի 100 դրամով25 մայիսի 2020 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է դիմակների թանկացումը: Պարետատան հետ քննարկվել է դրանք ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառելու հարցը, ինչի արդյունքում դիմակի գինը մոտ 100 դրամով կնվազի, հայտնել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Նա նշել է, որ ապարատների միջոցով դիմակի վաճառքի դեպքում դրանց գինը կիջնի, քանի որ միջնորդները դուրս կգան։ «Դիմակների ներկրման արժեքը բարձրացել է մոտ տասն անգամ, բացի այդ՝ մեծածախ ձեռբերում է իրականացվում, որտեղ մարժա է գումարվում, այնուհետև մանրածախ վաճառքի վրա է մարժա կիրառվում, և այս մարժաների չափը մեզ անհանգստացրել է։ Դրա հիման վրա կիրականացվեն ուսումնասիրություններ», - ասել է նա, փոխանցում է Aysor.am-ը։ Միաժամանակ Գևորգյանն ընդգծել է, որ չեն կարող 1-2 օրվա ընթացքում ուսումնասիրություններ իրականացնել։ Նրա խոսքով՝ ՀՀ-ում լայն սպառման դիմակների ամենաբարձ գինը 220 դրամ է։ Գևորգյանն ընդգծել է նաև, որ հաշվարկվել են երկրում երկու արտադրության ինքնարժեքները, վաճառքի գները ևս բարձր են: «Մի արատավոր երևույթ կա, երբ ՀՀ-ում արտադրված դիմակը մեր տնտեսվարողները ձեռք են բերում մեծածախ, հետո տալիս դեղատների ցանցերին, այսինքն՝ երկու մարժա է գումարվում», - ասել է նա։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգուշացրել էր երկրում կորոնավիրուսի վարակի հետ կապված՝ ամենուր դիմակ կրելու անհրաժեշտության մասին։ Մայիսի 25-ից դիմակ կրելը բոլոր փակ տարածքներում պարտադիր է, բացօթյայում պարտադիր է դրա առկայությունը։ Պարետի որոշմամբ՝ պահանջը խախտելու համար սահմանվում է 10,000 դրամ տուգանք։ Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7113-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 87 է, առողջացել է 3145 պացիենտ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |