Էդվարդ Նալբանդյանը՝ Ապրիլյան հանձնաժողովի հաջորդ հյուր25 մայիսի 2020 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ապրիլյան քննիչ հանձնաժողովի հաջորդ հյուրը կլինի արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտարարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Վաղը կամ մյուս օրը կարևոր հանդիպում ունենք, Էդվարդ Նալբանդյանը տվել է իր համաձայնությունը։ Այս պահին տեխնիկական խնդիրներն են լուծվում»,- ասել է Քոչարյանը։ Ավելի վաղ նա ընդգծել էր, որ պատրաստ են տեսակապի միջոցով զրուցել Նալբանդյանի հետ, քանի որ վերջինս այս պահին հանրապետությունում չի գտնվում։ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն հունիսի 4-ին, իսկ արդյունքները հանրությանը կներկայացվեն սեպտեմբերին։ Հանձնաժողովի նիստերին հյուրի կարգավիճակով ներկա են գտնվել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |