Իսրայելի գործող վարչապետը կանգնել է դատարանի առջև![]() 25 մայիսի 2020 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը, 70-ամյա վարչապետ Բենյամին Նեթանյահուն կանգնել է դատարանի առջև կոռուպցիայի և վստահությունը չարաշահելու ու խարդախության մեղադրանքով։ Նա հերքում է բոլոր մեղադրանքները։ Նեթանյահուն հայտարարել է, որ դատավարության նպատակն է ամեն գնով հեռացնել նրան իշխանությունից, գրում է BBC-ն։ Ըստ իսրայելյան օրենքների՝ վարչապետը, որին մեղադրում են օրենքը խախտելու մեջ, պարտավոր չէ հրաժարական տալ, սակայն մինչև օրս նման նախադեպ չէր եղել։ Առաջին նիստը տևել է մոտ մեկ ժամ։ Հաջորդը նշանակվել է հուլիսի 19-ին։ Նեթանյահուն ղեկավարում է Իսրայելի կառավարությունը 2009-ից ի վեր՝ բոլորից տևական ժամանակ։ Նա նաև զբաղեցրել է այդ պաշտոնը 1996-1999 թվականներին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |