Պարեկայինի աշխատողները 320,000-600,000 դրամ կստանան25 մայիսի 2020 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Պարեկային ծառայողների աշխատավարձերը կտատանվեն 320,000-600,000 դրամի միջակայքում, կրտսեր պարեկի նվազագույն աշխատավարձը կլինի 320,000 դրամ (հարկված՝ 237,400 դրամ)։ Այդ մասին ԱԺ պատշպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։ Նա ներկայացրել է «Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ «Կրթության ընթացքում նոր դիմորդների համար ապահովվելու է 68,000 դրամ կրթաթոշակ, որը ոստիկանության կրթահամալիրը հիմա էլ ապահովում է», - ասել է փոխնախարարը։ Նա հավելել է, որ ընդունելությունը կլինի սկսած 18 տարեկանից, տղաների համար՝ բանակում ծառայությունը պարտադիր պայման կլինի։ Գրիգորյանը նշել է, որ ոստիկանության գործող ծառայողների դեպքում, որոնք կգան ուսումնառության, կպահպանվի նաև աշխատավարձը։ Ինչ վերաբերում է աշխատավարձի վերին շեմին, ապա փոխնախարարի խոսքով՝ դրա թիվը կազմում է մոտ 607,000 դրամ։ 2021-2022 թթ․ նախատեսվում է ամբողջ հանրապետությունում անցում կատարել պարեկային ծառայության: Ըստ նախագծի՝ անհրաժեշտ է ստեղծել նաև տուժողներին արագ օգնության հասնելու և որակյալ, անհետաձգելի բժշկական, հոգեբանական օգնություն ցուցաբերելու, իրավախախտումները կանխելու ու խափանելու, սահմանային ռեժիմի կառավարումն իրականացնող, իրավախախտներին հայտնաբերելուն աջակցելու, նրանց կողմից ցուցաբերվող դիմադրությանը համարժեք ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կիրառելու հմտություններ ունեցող Պարեկային ոստիկանություն: Պարեկային նոր ոստիկանության ստեղծման արդյունքում պետք է կրճատվեն Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները, Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |