Հեռախոսների տեղորոշման ծրագրով 93 հոգու մոտ վիրուս է հաստատվել, հավելվածով՝ 13![]() 25 մայիսի 2020 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար ներդրված թվային ավտոմատացված համակարգի (հեռախոսազանգերով տեղորոշման-խմբ․) միջոցով հաստատվել է 788 կոնտակտ, նրանցից 93-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինայնի գրասենյակից PanARMENIAN.Net ին հայտնեցին, որ 788 կոնտակտավորներին հրահանգվել է ինքնամեկուսանալ։ «Covid-19 Armenia հավելվածի օնլայն թեստը լրացրած քաղաքացիների հետ հետադարձ կապի և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի առավել խորն ուսումնասիրության արդյունքում կորոնավիրուսի թեստավորում է առաջակվել 57 անձի, որի արդյունքում 13 հոգու մոտ բացահայտվել է կորոնավիրուս»,- նշել են փոխվարչապետի գրասենյակից։ Covid-19 Armenia հավելվածը ներբեռնվել է մոտ 101,000 անգամ։ Հեռախոսային հավելվածի միջոցով կորոնավիրուսի ախորոշմանն օժանդակող ծրագրի մասին Ավինյանը խոսել էր դեռ մարտի 19-ին։ Մարտի 31-ին Ազգային ժողովն ընդունել էր կորոնավիրուսով վարակվածների շրջանակը պարզելու համար քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը պարզելու մասին օրենքը, որը ներառում էր նաև հնարավոր վարակակիրների տեղորոշում։ Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7113-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 87 է, առողջացել է 3145 պացիենտ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |