Մարի Իզմիրլյանի անվ. մանկատանը կորոնավիրուսով 15 վարակված կա25 մայիսի 2020 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից կորոնավիրուսով հոսպիտալացվել է 33 երեխա, տեղեկացնում է Aysor.am-ը։ Մարտիրոսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ հաստատությունում 46 թեստ է իրականացվել, որից 15-ը՝ դրական: «Վարակակիրներից 9-ը հաստատության երեխաներն են, 6-ը՝ աշխատակիցներ: Որևէ մեկը հաստատությունից չի հոսպիտալացվել, որովհետև որևէ մեկի մոտ ախտանշաններ չկան: Ամենասկզբում՝ մայիսի 23-ի երեկոյան, դայակներից մեկի մոտ 37,6 ջերմություն է նկատվել: Նրան միանգամից մեկուսացրել, ուղարկել են տուն: Բայց դայակի թեստի պատասխանը դեռևս չկա, այսինքն՝ չենք կարող ասել, որ հենց ինքն է առաջինը վարակված եղել», - ասել է Սոնա Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ այս պահի դրությամբ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը նաև հրավիրյալ բժիշկներ և բուժքույրեր են աշխատում՝ «Բաբլոյան» կենտրոնից: «Առավոտյան թեստավորումից հետո տարածքն ախտահանվել է: Այս պահի դրությամբ բոլորն իրենց լավ են զգում, բարդացման դեպքեր չկան: 15 դրական դեպքերով հիվանդները մեկուսացվել են հենց հաստատության ներսում, որևէ մեկը չի հոսպիտալացվել», - ասել է նախարարության խոսնակը: Նա միաժամանակ ընդգծել է, որ փետրվարի 27-ից սկսած՝ խնամքի բոլոր հաստատությունները գտնվել են կարանտինային ռեժիմում, ելումուտը խիստ սահմանափակ է եղել: Մայիսի 19-ից սկսած՝ երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններն ամբողջովին փակ ռեժիմում են եղել: «Որևէ մեկը մուտք ու ելք չի արել, ոչ ոք ախտանիշ չի ունեցել: Միայն այդ դայակն է երեկ չէ առաջին օրն իրեն վատ զգացել», - ամփոփել է Մարտիրոսյանը: Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7113-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային՝ 452-ով: Մահվան ելքով 12 դեպք է գրանցվել. 6-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 87 է, այլ պատճառով՝ 39։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |