Ապրիլին ՀՀ-ում ՏԱՑ-ը նվազել է 17․2%-ով25 մայիսի 2020 - 17:33 AMT PanARMENIAN.Net - 2020-ի ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17․2%-ով, փոխանցում է ՀՀ Վիճակագրական կոմիտեն։ Ընդ որում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8․6%-ով։ ՀՀ-ում ապրիլին շինարարության ծավալը կրճատվել է 51%, առևտրի շրջանառությունը՝ 33%։ Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 15․3%-ով, ընդ որում՝ արտահանումը 30%-ով է նվազել, իսկ ներմուծումը՝ 27,4%-ով: ՀՀ-ում մարտի 16-ից սկսած՝ կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարաված։ Արտակարգ դրության ընթացում որոշ ժամանակով երկրում խիստ սահմանափակված էին տնտեսական մի շարք ոլորտներում գործունեությունը։ Կառավարությունը վիրուսի սոցիալական ու տնտեսական հետևանքների չեզոքացման համար մշակել է 18 ծրագիր։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |