Կորոնավիրուսի դեմ պայքարի համար 102 նոր մահճակալ է ավելացել

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար 102 նոր մահճակալ է ավելացել

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին շահագործման է հանձնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը, որը կորոնավիրուսի դեմ պայքարի մահճակալային հզորությունը 147-ից կհասցնի 249-ի, հայտնել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերզյանը։

Հիվանդանոցը առկա մահճակալային ֆոնդը կավելացնի ևս 102-ով։

Մայիսի 24-ին նախարար Թորոսյանը հայտնել էր, որ կորոնավիրուսի համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից զբաղված է 154-ը, ազատ՝ 32-ը: Թորոսյանը նշել էր, որ 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ կա։ Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7113-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 87 է, առողջացել է 3145 պացիենտ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---