Փաշինյան․ Մեր «սխալը» հայրենակիցների անհատական պատասխանատվությանը վստահելն է25 մայիսի 2020 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ կառավարության «սխալն» այն է, որ գուցե չափից ավելի մեծ վստահություն է տածել հայրենակիցների անհատական պատասխանատվության գործոնին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր հաշվարկը հետևյալն է՝ երբ որևէ մեկը չվարակվեու համար կանխարգելիչ գործողություններ է ձեռնարկում, ի վերջո դա անում է ոչ թե Կառավարության, վարչապետի կամ պետական կառավարման համակարգի համար, այլ՝ ինքն իր։ Եվ հետևաբար մեր ամբողջ ռազմավարությունն այս ընթացքում եղել է այն, որ ինչ-որ մի շրջան մարդկանց ներկայացնենք իրավիճակի լրջությունը, այդ ժամանակաշրջանում որոշակիորեն ընդլայնենք մեր առողջապահական համակարգի հզորությունները, որից հետո գնանք բացման՝ մարդկանց կարողանալով ներկայացնել 100 տոկոսին ձգտող երաշխիքներ, որոնց պարագայում կխուսափեն կորոնավիրուսով վարակվելուց»,-հայտարարել է Փաշինյանը։ Վարչապետը վերահաստատել է իր դիրքորոշումը, թե կորոնավիրուսի դեմ պայքարի թիվ մեկ գործոնը յուրաքանչյուր քաղաքացու անհատական պատասխանատվությունն է։ Նա հիշեցրել է, որ չախտահանված ձեռքերով դեմքին չպետք է հպվել, անհրաժեշտ է կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն։ Փաշինյանը նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է խնդիր ունենա՝ չվարակվելու, և մյուսներին չվարակելու, իսկ Կառավարությունը գնալու է վարչական սահմանափակումների։ Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7113-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 87 է, առողջացել է 3145 պացիենտ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |