Իսպանիան հուլիսի 1-ից կսկսի զբոսաշրջիկներ ընդունել![]() 26 մայիսի 2020 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ երկիրը հուլիսի 1-ից կսկսի զբոսաշրջիկների ընդունել արտերկրից, իսկ ժամանողները այլևս ստիպված չեն լինի 14 օրով ինքնամեկուսանալ, գրում է BBC-ն։ Իսպանիայի ԱԳ նախարար Առանչա Գոնզալես Լայան Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ վատթարագույնն արդեն հետևում է։ «Հուլիսին մենք աստիճանաբար կբացենք Իսպանիան օտարերկրացի զբոսաշրջիկների համար, կչեղարկենք կարանտինն ու առողջության համար անվտանգության ամենաբարձր չափանիշները կապահովենք։ Անհամբեր սպասում ենք ձեզ»,-գրել է նա։ Ամեն տարի Իսպանիան 80 մլն զբոսաշրջիկ է ընդունում, տնտեսության այդ ոլորտն ապահովում է երկրի ՀՆԱ 12%-ը։ Մայիսի 25-ից կարանտինը մեղմացվել է Իսպանիայի 2 խոշորագույն քաղաքում՝ Մադրիդում և Բարսելոնայում։ Այնտեղ բացվել են զբոսայգիները, սրճարաններն ու ռեստորանները սկսել են ընդունել այցելուների, ակայն, դեռևս միայն բացօթյա։ Իսպանիայի մյուս շրջաններում այդ ռեժիմը արդեն 2 շաբաթ է, ինչ գործում է։ Եվրոպայի երկներն աստիճնաբար վերացնում են կարանտինը, սակայն կառավարությունները մտավախություն ունեն, որ կարող է համաճարակի երկրոդ ալիքը բռնկվել։ Եթե վիրուսի տարածման տեմպերը աճեն, կանոնները կարող են կրկին խստացվել։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |