Արցախում ռազմահայրենասիրության նախարարություն կլինի![]() 26 մայիսի 2020 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ ստեղծվելու է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն, ինչպես նաև՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն։ Հարությունյանը հայտարարել է, որ ռազմահայրենասիրությունը և բանակ-հասարակություն կապը լինելու են նոր կառավարության գլխավոր ուղղություններից մեկը, քանի որ կա գլխավոր մարտահրավերը՝ արցախյան հիմնախնդիրը։ «Ցանկացած տնտեսական հաջողություն, սոցիալական ծրագրեր գրոշի արժեք չունեն, եթե երկրում բացակայում է համերաշխությունը, և եթե ստորադասվում է արցախյան հիմնախնդիրը»,- ասել է նա։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կազմում կընդգրկվի նաև բնական ռեսուրսների ոլորտը: Իսկ նախագահի վերահսկողական ծառայությունը կվերափոխվի պետական վերահսկողական ծառայության: Արայիկ Հարությունյանը հայտարարել է նաև, որ պետք է վերանա խնամի-ծանոթ-բարեկամ գործոնը։ «Նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Կարեն Դանիելյանին հանձնարարել եմ՝ բոլոր այն կառույցներում, որտեղ կա հարազատների ուղղակի ենթակայություն, 7-օրյա ընթացքում լուծել այդ խնդիրը»,- ասել է նա։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ մայիսի 26-ին կկատարի կադրային առաջին նշանակումները։ Նա խոսել է ինչպես կադրային նշանակումների, այնպես էլ սպասվող կառուցվածքային փոփոխությունների և այդ որոշումների հիմնավորումների մասին: Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ստանձնել է պաշտոնը մայիսի 21-ին։ Նա հանրապետության 5-րդ նախագահն է՝ Արթուր Մկրտչյանից, Ռոբերտ Քոչարյանից, Արկադի Ղուկասյանից ու Բակո Սահակյանից հետո։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |