Պարեկայինում աշխատելու դիմումներ են ընդունվում․ 237,000 դրամ՝ նվազագույն աշխատավարձը26 մայիսի 2020 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության բարեփոխումների համատեքստում ստեղծվելիք Պարեկային ծառայությունում աշխատելու համար դասընթացի դիմորդների ընդունելությունը կմեկնարկի հունիսին։ Ընդհանուր ընդունելության տեղերի թիվը 770 է։ Ուսման ընթացքում կտրվի 68,000 դրամ կրթաթոշակ, իսկ ոստիկանության ծառայողների դեպքում՝ աշխատավարձի պահպանում։ Ծառայության ընթացքում՝ նվազագույն աշխատավարձը կլինի 320,000 դրամ (հարկերից հետո՝ 237.400դր): Պարեկային ծառայության մեկնարկը Երևանում նախատեսվում է 2021թ. 1-ին եռամսյակում։ Ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսին, իսկ դասընթացի սկիզբը սեպտեմբերին է, տևողությունը՝ 5 ամիս։ Դիմորդներին ներկայացվում են մինիմալ պահանջներ (18-35 տարեկան, առնվազն միջնակարգ կրթությամբ, պարտադիր զինվորական ծառայություն անցած, ընդունելության համար աշխատանքային փորձ չի պահանջվում)։ Կկատարվի առողջության և ֆիզիկական պատրաստականության ստուգում, ընդհանուր գիտելիքների և հոգեբանական նկարագրի թեսթ և հարցազրույց։ Ընդունելության հավասար արդյունքների դեպքում կին դիմորդները կունենան ընդունելության առավելություն: Ոստիկանության կրթահամալիրում հինգամսյա կուրսը հաջողությամբ ավարտելուց հետո շրջանավարտն անմիջապես կնշանակվի պաշտոնում։ Կրթության ընթացքի առաջադիմությունն ու ոստիկանությունում նախկին ծառայությունը սովորողին կարող են առավելություն տալ սպայական կոչմանը համապատասխան պաշտոնի խմբում նշանակվելու համար։ Ծառայության ընթացքում նախատեսվում է միջազգային ստանդարտներին համապատասխան պարեկային ծառայության նոր տեսակի համազգեստ, նոր տեխնիկական ու հատուկ միջոցներով հագեցվածություն, նոր ավտոմեքենաներ։ 2021-2022 թթ․ նախատեսվում է ամբողջ հանրապետությունում անցում կատարել պարեկային ծառայության: Ըստ նախագծի՝ անհրաժեշտ է ստեղծել նաև տուժողներին արագ օգնության հասնելու և որակյալ, անհետաձգելի բժշկական, հոգեբանական օգնություն ցուցաբերելու, իրավախախտումները կանխելու ու խափանելու, սահմանային ռեժիմի կառավարումն իրականացնող, իրավախախտներին հայտնաբերելուն աջակցելու, նրանց կողմից ցուցաբերվող դիմադրությանը համարժեք ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կիրառելու հմտություններ ունեցող Պարեկային ոստիկանություն: Պարեկային նոր ոստիկանության ստեղծման արդյունքում պետք է կրճատվեն Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |