Քոչարյանի ու մյուսների գործով դատը հետաձգվել է26 մայիսի 2020 - 15:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է մի շարք պատճառներով։ Գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ «Իզմիրլյան» բժշակական կենտրոնից տեղեկանք է ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, չի կարող մասնակցել դատական նիստին։ Դանիբեկյանը հավելել է, որ հստակ չէ, թե երբ նա կկարողանա մասնակցել նիստերին, հայտնում է Panorama.am-ը։ Դատարանը նաև գրություն է ստացել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններ՝ Ինեսա Պետրոսյանցի ու Կարեն Մեժլումյանից, որով տեղեկացրել են, որ Ինեսա Պետորսյանի մոտ հաստատվել է Covid 19: Դատավորը տեղեկացրել է նաև, որ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով հետաձգել նիստը պայմանավորված Հայաստանում կորոնովիրուսի իրավիճակով։ Դատարանը նաև գրություն է ստացել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններ Ինեսա Պետրոսյանցի ու Կարեն Մեժլումյանից, ըստ որի Պետորսյանի մոտ հաստատվել է Covid-19: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 9-ին ժամը 13։00-ին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 12-ի առավոտյան վիրահատվել է և գտնվում է բուժհաստատությունում; Քոչարյանը կալանավորված է, նա մեղադրվում է Մարտի 1-ի գործով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ |