Սարո Մարտիրյանը՝ ֆրանսիական Ալֆորվիլի փոխքաղաքապետ![]() 26 մայիսի 2020 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայաշատ Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ է ընտրվել Սարո Մարտիրյանը, տեղեկացնում է Masispost-ը: Մայիսի 24-ին տեղի է ունեցել Ալֆորվիլի նորընտիր քաղաքապետական խորհրդի անդամների պաշտոնների ստանձնման արարողությունը: «Ինչպես շատ հայեր, մենք կրողներն ենք Ֆրանսիայի արժեքների, պատմության և մշակույթի, որը մերն ենք դարձրել և պահում ենք հայկական ավանդույթների կողքին: 100% ֆրանսացի, 100% հայ, ինչպես սիրում էր ասել Շառլ Ազնավուրը»,- ասել է նա իր ելույթում: Ալֆորվիլում կա հայկական եկեղեցի և փողոցներ Կոմիտասի և Միսաք Մանուշեանի անուններով: Ալֆորվիլը Աշտարակի և Օշականի քույր քաղաք է։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |