Լավրով․ ՀՀ-ի ու ՌԴ-ի հարաբերությունները դաշնակցային են, ռազմական սերտ փոխգործակցություն կա

Լավրով․ ՀՀ-ի ու ՌԴ-ի հարաբերությունները դաշնակցային են, ռազմական սերտ փոխգործակցություն կա

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Հարաբերությունները գնահատում ենք իբրև դաշնակցային, այդպիսին էլ դրանք իրականում կան։ Դա վերաբերում է ինչպես երկկողմ ֆորմատին, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակում հարաբերություններին։ Ռազմական բավական սերտ փոխգործակցություն ունենք»,- ասել է Լավրովը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Լավրովը նշել է, որ Հայաստանում գործում է ռուսական ռազմակայանը, որը նպաստում է «կայունության և անվտանգության ամրապնդմանը»։

Նախարարն ասել է, որ կարևոր է նաև ռազմատեխնիկական ոլորտը, որտեղ նույնպես սերտ և արդյունավետ աշխատանք է կազմակերպված։

«Դա մշտական, ամենօրյա պրոֆեսիոնալ աշխատանք է։ Այստեղ որևէ հարց չի ծագում»,- եզրափակել է նա։

Գյումրիում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, ՌԴ-ն նաև համարվում է ՀՀ-ի սպառազինության և ռազմական տեխնիկայի հիմնական մատակարարները։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---