Փաշինյան․ Կորոնավիրուսի պատճառով ՀՀ-ում ծանր իրավիճակ է, գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ26 մայիսի 2020 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ՀՀ-ում բավականին ծանր վիճակ է, երկրորդ ալիքի հետ գործ ունենք, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ փորձում են հասկանալ դրա պատճառները։ Վարչապետն ասել է, որ մի քանի օր է՝ քննվում է հարցը, թե որքանով են պարետատան սահմանած կանոնները համապատասխանում իրավիճակին և ինչքանով կարող են դրանք ունիվերսալ լինել։ Փաշինյանի խոսքով՝ այդ կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային են և էֆեկտիվ։ Վարչապետը նշել է, որ ձեռքերի կանոնավոր լվացման, դիմակի կրման և սոցիալական հեռավորության պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլև կձգտի 0-ի։ Փաշինյանը հայտնել է, որ մասնավորապես դիմակի կրման հետ կապված կանոնը չպահպանելու դեպքում վարչական լծակներ կկիրառվեն, դրանք կխստացվեն։ Փաշինյանը նշել է, որ խստացված հսկողություն կսահմանվի միջմարզային ճանապարհներին ու անցակետերում՝ ստուգելու համար կանոնների պահպանումը։ Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7402-ի: Վիրուսից մահացել է 91 հոգի, առողջացել է 3220 պացիենտ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |