Ջուլֆալակյան․ Թամրազյանը ձախողել է աշխատանքը սպորտի ոլորտում27 մայիսի 2020 - 10:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը կարծում է, որ ԿԳՄՍՆ-ում սպորտի ոլորտը համակարգող փոխնախարար Գրիշա Թամրազյանը ձախողել է իր աշխատանքը, գրում է «Հայկական ժամանակը»։ Մայիսի 25-ին, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանդիպում է տեղի ունեցել Թամրազյանի հետ հանդիպմանը սպորտի մասին խոսակցություն ևս եղել է: Թամրազյանն ասել է, որ մարզաշխարհում կորոնավիրուսով պայմանավորված խնդիրները գրեթե ամբողջությամբ լուծված են: Ջուլֆալակյանն արձագանքել է՝ ասելով, որ ընդամենը օրեր առաջ, մի շարք մարզադպրոցների տնօրեններ այլ կարծիք են հայտնել: Ջուլֆալակյանը նշել է, որ Թամրազյանը մոտ 1 տարի է ոչ մի մամուլի ասուլիս չի տվել փոխնախարարի կարգավիճակում։ Անհատների հետ աշխատանքը մարզիկը ևս բացասական է համարում, քանի որ կան խնդիրներ, որոնք համակարգային լուծումներ են պահանջում։ Ջուլֆալակյանը հուսով է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին կկարողանա ներակայացնել սպորտի խնդիրները: «Այս պահին առնվազն 15 շատ կարևոր կետ եմ առանձնացրել, որոնք ուզում եմ ուղղել հենց պարոն նախարարին, որպեսզի նախարարի մոտ հստակ լինի, թե ինչ կետերով է փոխնախարարը ձախողել իր աշխատանքը»,- ասել է Ջուլֆալակյանը: Ջուլֆալակյանը նշել է, որ բարձրաձայնված խնդիրներն արդեն ուղարկել է պարետատուն, ԿԳՄՍՆ, Երևանի քաղաքապետարան և պատրաստ է մասնագետների հետ աշխատել լուծման տարբերակների վրա: Պատգամավորը նաև նշել է, որ Թամրազյանի հրաժարականի մասին նիստի ընթացքում չի խոսվել: Չի քննարկվել նաև, թե դեռ որքան ժամանակ է նա մնալու սպորտի գծով փոխնախարարի պաշտոնակատար: Գրիշա Թամրազյանը ԿԳՄՍՆ-ում սպորտի ոլորտ համակարգող փոխնախարարի պարտականությունները ստանձնել է նախորդ փոխնախարարի՝ Գևորգ Լոռեցյանի կալանավորումից ու հեռացումից հետո: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |