Կորոնավիրուսի 372 դեպք ու 12 մահ, որից 5-ն՝ այլ պատճառով

Կորոնավիրուսի 372 դեպք ու 12 մահ, որից 5-ն՝ այլ պատճառով

PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7774-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 372-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ելքով 12 դեպք է գրանցվել. 7-ը՝ կորոնավիրուսից, 5-ն՝ այլ պատճառով։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 98 է, այլ պատճառով՝ 44։

Դուրս է գրվել ևս 35 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 3255 պացիենտ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 53,678 թեստավորում:

Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մայիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 269-ի վիճակը ծանր է, 51-ինը՝ ծայրահեղ ծանր, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 15 պացիենտ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---