Իսակովի վրա $3 մլն-ով գիշերային ակումբ են ուզում կառուցել27 մայիսի 2020 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Երևանի Իսակովի պողոտայում գիշերային ակումբ կառուցելու համար մի բիզնեսմեն ցանկանում է $3 մլն ներդրում անել, սակայն նրան երաշխիքներ են պետք՝ շինարարությունը սկսելու և հետագայում խնդիրների առաջ չկանգնելու համար, մայիսի 26-ին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը։ Ավագանու անդամը նշել է, որ բիզնեսմենը մտավախություն ունի, քանի որ ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ հետագայում այդ տարածքում այլ շենքեր կառուցելու դեպքում իր գործունեությունը չի կասեցվի։ Մանրիկյանը հարցրել է՝ չկան արդյոք կարգավորումներ, որոնք կարող են բիզնեսին նման երաշխիքներ տալ։ 2019-ին Երևանի ավագանու որոշմամբ սահմանվել էր, որ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները պետք է տեղակայվեն քաղաքի բազմաթիվ վայրերից (օր․՝ բազմաբնակարան շենքեր) 100 մետր հեռավորության վրա։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2021-ից։ Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը նշել է, որ մի շարք օբյեկտների շինթույլտվությունների դեպքում քաղաքապետարանը միայն 100 մետր հեռավորության չափն է ավելացրել, իսկ օրենքն ընդունել է ԱԺ-ն։ Քաղաքապետի խորհրդական Հովիկ Սաֆարյանը հայտնել է, որ իրենք՝ հետագայում այդ օբյեկտների կողքին շինթույլտվություն տալիս հաշվի են առնում, թե տարածքում ինչ այլ շինություններ կան։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |