Արցախում կորոնավիրուսով վարակի ևս 4 դեպք է գրանցվել![]() 27 մայիսի 2020 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ՝ վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 38-ի, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Ստացվել են ՀՀ ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները: Նոր դեպքերը Շահումյանի շրջանում հաստատված օջախի նույն շրջանակից են, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։ Մեկուսացվել է 4 քաղաքացի, ընդհանուր մեկուսացված է 80 անձ։ Ապաքինվել է 14 մարդ։ Ընդհանուր թեստավորումների քանակը 789-է: Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում թեստավորում է անցկացվել։ Շրջանում շարունակվում են նաև սանիտարահիգիենիկ միջոցառումները: Մասնավորապես, ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում: Բնակիչների հետ տարվել են նաև սան-լուսավորչական աշխատանքներ՝ անհատական պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման ու անձնական հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ, տրամադրվել են ախտահանիչ նյութեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |