ԱՄՆ-ն մեղադրել է ՌԴ-ին Լիբիա մարտական ավիացիա տեղափոխելու մեջ27 մայիսի 2020 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Լիբիայում ակտիվացել են ռազմական գործողությունները, իսկ ԱՄՆ-ն մեղադրել է ՌԴ-ին Լիբիա մարտական ավիացիա տեղափոխելու մեջ։ Թուրքական ԶԼՄ-ներն իրենց հերթին գրել են ռուսական մասնավոր «Վագներ» ռազմականացված կազմակերպության մարտիկների նահանջի մասին Լիբիայի արևմուտքում։ Մայիսի 26-ին Խալիֆ Հավթարի գլխավորությամբ Լիբիայի ազատագրական բանակի առաջխաղացման մասին նորությունների ֆոնին ԱՄՆ ԶՈւ Աֆրիկյան հրամանատարությունը (Africom) հայտարարել է, որ ՌԴ-ն Հաֆթարին աջակցելու համար ՄիԳ-29 և Սու-35 և Սու-24 կործանիչներ է փոխադրել Լիբիա, գրում է ՌԲԿ-ն։ Ըստ ԱՄՆ տվյալների՝ ՌԴ-ից ավիացիան սկզբից տեղափոխել են Սիրիա, հետո ներկել՝ տարբերանշանները թաքցնելու համար, ապա՝ փոխադրել Լիբիա։ Ըստ Africom-ի՝ ռուսական ինքնաթիռները վարելու են վարձկանները։ Մոսկվան ժխտում է իր միջամտությունը Լիբիայի հակամարտությանը։ Ըստ ՌԴ պաշտոնական դիրքորոշման՝ եթե Լիբիայում նույնիսկ կան ՌԴ քաղաքացիներ, ապա նրանք չեն ներկայացնում ռուսական պետության շահերը։ Այդ մասին հունվարին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Photo. AFP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |