Փաշինյան․ Հազարավոր քաղաքացիներ կորոնավիրուսով են վարակված, բայց չգիտեն այդ մասին27 մայիսի 2020 - 14:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կան կորոնավիրուսով վարակված հազարավոր քաղաքացիներ, որոնք չգիտեն, որ վարակակիրն են, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ աշխարհի ոչ մի երկրում չի արձանագրվում հիվանդների, վարակակիրների 100% հայտնաբերման դեպքեր։ «Այսօր, եթե երկրում 7000 ախտորոշված դեպք կա, դա նշանակում է, որ 14,000 վարակակիր կա։ Վարակվածների 90% չգիտի, որ վարակված է»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, որ այս պատճառով են դիմակ կրելը համարում պարտադիր։ Վարչապետը հայտնել է, որ, եթե դիմակների պարտադիր լինելու մասին ուղերձը չընդունվի, Կառավարությունն այն դե յուրե ամենուր պարտադիր կդարձնի։ «Ասում են՝ այն ժամանակ ասում էիք՝ հիվանդներին է պետք դիմակ դնել։ Այո, երբ երկրում կա հարյուր հիվանդ, այդպես է, բայց, երբ ակնհայտ է, որ երկրում հազարավոր մարդիկ վարակված են կորոնավիրուսով և նույնիսկ հիվանդները իրենք չգիտեն, որ իրենք վարակակիր են, հենց այդ նպատակով է դիմակը համարվում հիմնական գործիք»,-ասել է նա։ Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ում ասիմպտոմ դեպքերի 90%-ը բացահայտվում է, երբ ծանր ախտանիշներով որևէ հիվանդ ընդունվում է բուժհաստատություն և սկսում են բացահայտել նրա շփան շրջանակը։ Այդ ընթացքում թեստավորվում են մարդիկ, ովքեր չունեն սիմպտոմ, սակայն պարզվում է, որ վարակակիր են։ Մայիսի 27–ի տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 7774-ի, առողջացել են վարակվածներից 3255–ը, արձանագրվել է մահվան 98 դեպք։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |