ՌԴ-ում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են 370,000-ը![]() 27 մայիսի 2020 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 27-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 8338 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է օպերատիվ շտաբը։ Նրանցից 40.8%-ի մոտ հիվանդության ախտանիշեր չեն եղել։ Վարակակիրների ընդհանուր քանակը հասել է 370,680-ի։ Համաճարակի բռնկումից ի վեր վարակվածների 38.4%-ը կամ 142,208 մարդ արդեն ապաքինվել է, որից 11,079-ը՝ վերջին 24 ժամում, գրում է «Վեդոմոստին»։ ՌԴ-ում կորոնավիրուսոց մահվան ելքով 3968 դեպք է գրանցվել, որից 161-ը՝ վերջին մեկ օրում։ Աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են ավելի քան 5․6 մլն-ի 188 երկրում, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի։ Մահացել է ավելի քան 350,000 մարդ, ապաքինվել է գրեթե 2․3 մլն-ն։ ՌԴ-ն 3-րդն է աշխարհում վարակակիրների թվով՝ զիջելով ԱՄՆ-ին, որտեղ 1․7 մլն հիվանդ կա, և Բրազիլիային, որտեղ 391,000 վարակված կա։ Photo. Ria Novosti ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |