Հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել չվերթերը![]() 27 մայիսի 2020 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Brussels Airlines-ը հունիսի 27-ից կվերսկսի Երևան-Բրյուսել-Երևան կանոնավոր չվերթերը: Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ, տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանը։ «Մնացած ավիաընկերությունների չվերթերի վերսկսման մասին կտեղեկացնենք պաշտոնական տեղեկատվություն ստանալոււն պես»,- ասվում է հայտարարության մեջ: Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղությամբ։ Photo. AFP ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |