50 մլն դրամ՝ մարզերում անապահով ինքնամեկուսացածների սննդի ու հիգիենայի պարագաներին![]() 27 մայիսի 2020 - 15:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ յուրաքանչյուր մարզի 5-ական մլն դրամ գուրմար կհատկացվի՝ բժշկի ցուցմամբ ինքնամեկուսացած և սոցիալապես խոցելի խմբերին սննդամթերք և հիգիենայի պարագաներ հատկացնելու համար, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշել է, որ այդ նպատակով նախատեսվում է հատկացնել ընդհանուր 50 մլն դրամ. նշված գումարով կապահովվի նաև պարագաների տեղափոխումը, պահեստավորումը և բաշխումը։ Մայիսի 27–ի տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 7774-ի, առողջացել են վարակվածներից 3255–ը, արձանագրվել է մահվան 98 դեպք։ ՀՀ Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար մշակել է 19 ծրագիր՝ ուղղված բիզնեսին, սոցաջակցության կարիք ունեցողներին, ուսանողներին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |