«Շնորհակալություն բժիշկներին»․ Երախտիքի համերգ՝ «Կովկաս» համալիրում![]() 27 մայիսի 2020 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը և համաճարակի դեմ պայքարող բժիշկների անձնվեր աշխատանքը ՝ Առաջին Հանրապետության օրը՝ մայիսի 28-ին, ժամը 20։00-ին «Կովկաս» ռեստորոնային համալիրում երախտիքի համերգ կլինի՝ նվիրված բժիշկներին ու բուժաշխատողներին։ «Շնորհակալություն բժիշկներին» խորագրով համերգը կազմակերպված է «Կովկաս» ռեստորանային համալիրի կողմից՝ մարդասիրական հիմունքներով։ Մի շարք հայտնի արտիստներ հանդես կգան իրենց կատարումներով, համերգը կհեռարձակվի առցանց։ «Շնորհակալություն բժիշկներին» խորագրով համերգը վարելու է Արայիկ Համբարձումյանը, իսկ մասնակիցների թվում են Ավո Ադամյանը, Գևորգ Խաչատրյանը, Հակոբ և Արմեն դուետը, Ռուբեն Սասունցին, Իվետա Եդիգարյանը, Գայա Արզումանյանը, Հայկ Դուրգարյանը, Ջուսը, Ռաֆո Խաչատրյանը, Հովհաննես Մանուչարյանը, Լուսին Կարեյանը, Կովկաս բենդը և Կովկաս պարային համույթը։ Կայանալիք համերգի նախաձեռնող անձնակազմի անդամներն այսկերպ իրենց շնորհակալությունն են հայտնում բուժաշխատողներին՝ զուգահեռաբար նշելով նաև Առաջին Հանրապետության օրը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |