ՀՀ-ում գույքահարկը կավելանա, կհարկվի նաև մինչև 3 մլն դրամանոց գույքը27 մայիսի 2020 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն ընդունել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի, հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նրա խոսքով՝ ներկայում մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում, սակայն այժմ առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել: Առաջարկվում է համակարգը ներդնել աստիճանաբար, իսկ հարկի նոր սահմանաչափերը սահմանել առաջիկա 3 տարվա ընթացքում: Ըստ Փաշինյանի՝ նախագիծը կարևորագույն ռեֆորմ է, քանի որ վերանում է «չհարկվող գույք» հասկացությունը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև, որ ընդհանուր առմամբ՝ գույքահարկը ավելանալու է և առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք անվանում են «դղյակներ, ապարանքներ»: Ըստ վարչապետի՝ «մեծադղիրդ առանձնատները» սիմվոլիկ գույքահարկ են վճարում։ «Մենք 4 փուլային հարկային բարեփոխումների համակարգ ենք ներդնում և այս ժամանակահատվածում առաջին տարում մոտ 500,000 շահառուի գույքահարկը կնվազի, հաջորդ տարվանից կսկսի կամաց-կամաց ավելանալ», - ասել է նա՝ ընդգծելով, որ 2021 թվականին ճգնաժամային տրամաբանաության մեջ կլինեն գույքահարկի առումով, իսկ հետագայում տնտեսական աճի տեմպը կվերականգնեն և բարձրացրումը կլինի իրավիճակին համարժեք: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |